00:00:00

Ֆրանսիայում մեքենան մահացու վրաերթի է ենթարկել «Բոնդյուել» ընկերության ղեկավարին

19:30, 29 օգոստոս 2020 Աշխարհ

Բանջարեղենային պահածոներ արտադրող «Բոնդյուել» ֆրանսիական ընկերության գլխավոր տնօրեն Ժերոմ Բոնդյուելը մահացու վրաերթի է ենթարկվել, հայտնում է BFMTV-ն: Դեպքը տեղի է ունեցել լույս շաբաթ գիշերը՝ Լիլում: Բոնդյուելը կնոջ եւ ընկերների հետ հեծանիվ վարելիս է եղել քաղաքում, երբ նրան հարվածել են ավտոմեքենայով: Բախումից հետո վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Չնայած դեպքի վայր ժամանած փրկարարների եւ բժիշկների ջանքերին՝ Բոնդյուելը ստացված վնասվածքներից մահացել է: «Բոնդյուել»-ի արտադրանքը լայնորեն ներկայացված է ոչ միայն Ֆրանսիայում, որտեղ այն վաճառվում է Cassegrain ապրանքանիշի ներքո, այլեւ եվրոպական շատ երկրներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր