00:00:00

Մավրիկիայում դելֆինների զանգվածային մահվան պատճառով բողոքի ակցիաներ են սկսվել

18:35, 29 օգոստոս 2020 Աշխարհ

Մավրիկիայում ճապոնական նավից նավթի թափվելու հետեւանքով դելֆինների զանգվածային մահվան պատճառով բողոքի ակցիաներ են սկսվել: Բողոքի ակցիաներին հարյուրավոր մարդիկ են հավաքվել, հաղորդում է Associated Press-ը: Ցուցարարները պաստառներ են ունեցել՝ ուղղված կառավարությանը: Պաստառների վրա գրված է եղել՝ «Դուք խիղճ չունեք»: Իշխանությունները հայտնել են, որ 39 դելֆինների մահվան պատճառը հայտնի չէ: Փորձագետները կարծում են, որ պատճառը դարձել են Հնդկական օվկիանոսում հայտնված քիմիկատները: Հանրապետության բնակիչներն ու բնապահպանները պահանջում են հետաքննել պատճառները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր