00:00:00

Պուտինը Բելառուսի նախագահական ընտրությունները կայացած է անվանել

10:20, 29 օգոստոս 2020 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահական ընտրությունները կայացած է անվանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք ելնում ենք նրանից, որ ընտրությունները կայացել են»,-ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով 80,1% ձայներով արդեն 6-րդ անգամ հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմությունը կարծում է, որ հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան: Արդյունքների հրապարակումից հետո երկրում բողոքի զանգվածային ալիք է բարձրացել: Ակցիայի առաջին օրերին ուժայինները ճնշում են գործադրել ցուցարարների նկատմամբ՝ արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ, ռեզինե փամփուշտներ կիրառելով, ապա անցել են ուժային մեթոդներին: Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ձերբակալվել է ավելի քան 6,7 հազար մարդ: Տուժել են ավելի քան 120 իրավապահներ, 3 ցուցարար մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր