00:00:00

Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը

21:25, 28 օգոստոս 2020 Հասարակություն

Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը: Դրա շուրջ պայմանավորվել են երկու երկրների նախագահները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է օգոստոսի 28-ին «Սավուշկա-Օրշա» ՍՊԸ-ի աշխատողների հետ հաղորդակցության ժամանակ, հաղորդել է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը:
«Մենք պայմանավորվել ենք Պուտինի հետ: Վլադիմիր Վլադիմիրովիչն ինքն է մեզ առաջարկել այդ տարբերակը: Նրանք արդեն անցել են երկու փուլերը: Գամալեայի անվան (համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական) ինստիտուտն է արտադրել այդ պատվաստանյութը: Ես նրան (Ռուսաստանի նախագահին) ինչու եմ հավատում. նա իր ընտանիքի վրա է փորձարկել այդ պատվաստանյութը: Նրանք շատ լուրջ փուլեր են անցել: Բազմաթիվ հայտնի օլիգարխներ ստացել են այդ պատվաստումը»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ արդեն բազմաթիվ երկրներ Ռուսաստանի հետ պատվաստանյութի գնման պարտավորագրեր են կնքել, երբ փորձարկումների երրորդ փուլից հետո սկսվի դրա զանգվածային արտադրությունը:
«Նախագահ Պուտինն ինձ խոստացել է, որ առաջինը լինելու է Բելառուսը, եթե այդ ցանկությունն ունենա մեր ղեկավարությունը,-հայտարարել է Բելառուսի ղեկավարը:-Ուստի անհանգստանալ պետք չէ: Մենք, իհարկե, ոչ միայն ռուսաստանյան պատվաստանյութն ենք փորձելու: Կփորձենք նաեւ մյուսները: Բայց հարկավոր է գնահատել, որ ռուսաստանցիները, չինացիները եւ ամերիկացիները ընթանում են պատվաստանյութերի ստեղծման ու արտադրության առջեւում»: Ընդհանուր առմամբ պետության ղեկավարը համոզված է, որ Ռուսաստանը լավ պատվաստանյութ է արտադրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր