00:00:00

Գեղարքունիքում գանձագողության նպատակով 3 դամբարան են քանդել եւ թալանել. ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն»

16:10, 28 օգոստոս 2020 Հասարակություն

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում 3 դամբարան են քանդել եւ թալանել։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը։ «Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում, համայնքից մոտ 2 կմ դեպի արեւմուտք գտնվող «Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հազարամյակ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի երեք դամբարան անհայտ անձինք գանձագողության նպատակով քանդել են եւ թալանել: ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունը իրավախախտման փաստով ահազանգել է Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժին»,-ասված է հրապարակման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր