00:00:00

Թրամփը պաշտոնապես համաձայնվեց իր թեկնածությունը քվեարկության դնել նախագահի ընտրության համար

10:48, 28 օգոստոս 2020 Աշխարհ

Դոնալդ Թրամփը պաշտոնական համաձայնություն Է տվել նախագահի ընտրության համար իր թեկնածությունը կրկին քվեարկության դնել Հանրապետական կուսակցությունից: Օգոստոսի 27-ի ուշ երեկոյան Սպիտակ տանը ելույթ ունենալով հանրապետականների համազգային համագումարի շրջանակում՝ Թրամփը շնորհակալություն Է հայտնել կուսակիցներին վստահության համար եւ ընդունել նրանց առաջարկությունը դառնալու պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու նոյեմբերին կայանալիք ընտրություններում: Թրամփը նաեւ հայտարարել Է, որ առաջիկա ընտրությունները կդառնան ամենակարեւորը Միացյալ Նահանգների պատմության մեջ: «Չնայած մեր՝ որպես երկրի մեծությանը, այն ամենն, ինչին մենք հասել ենք, այժմ վտանգի մեջ Է: Դրանք ամենակարեւոր ընտրություններն են մեր երկրի պատմության մեջ»,- ասել Է Միացյալ Նահագների ղեկավարը: «Նախկինում երբեք ընտրողների հանդեպ չի ծառացել ավելի հստակ ընտրություն կուսակցությունների միջեւ. երկու տեսակերպ, երկու փիլիսոփայություն, երկու օրակարգ: Այդ ընտրությունները կորոշեն, թե մենք կպահպանենք արդյոք ամերիկյան երազանքը թե սոցիալիստական օրակարգին թույլ կտանք խորտակել մեր նվիրական ճակատագիրը: (…) Այդ ընտրությունները կորոշեն, թե մենք կպաշտպանենք արդյոք ամերիկյան կենսակարգը թե արմատական շարժանը թույլ կտանք լիովին ոչնչացնել այն: Դա տեղի չի ունենա»,- ընդգծել Է Թրամփը: 2020 թվականին ԱՄՆ-ի «Հին մեծ կուսակցությունն» ստիպված Էր բազմիցս շտկելու իր համագումարի գրաֆիկը նոր կորոնավիրուսի հարուցած համավարակի պատճառով: Զանազան սանիտարա-համաճարակաբանական սահմանափակումների հետեւանքով այդ կուսակցության համագումարի ծրագիրը կրել Է զգալի փոփոխություններ, այն դարձել Է զգալի չոփով փակ մամուլի համար: Հարմարության համար հանրապետականների ներկայիս համագումարն ընթացել Է օգոստոսի 24- 27-ը: Դրա առաջին մասը կայացել Է Շառլոթ քաղաքում (Հարավային Կարոլինայի նահանգ): Այնուհետեւ համագումարի միջոցառումները տեղափոխվել են հիմնականում Վաշինգտոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր