00:00:00

Պատգամավոր Հայկ Սարգսյանը հրավիրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. hetq.am

00:01, 20 օգոստոս 2020 Քաղաքականություն

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր` օգոստոսի 19-ին հրավիրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ):
Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Պատգամավորը հանձնաժողով է հրավիրվել իր եկամուտների հայտարարագրի ուսումնասիրման շրջանակում: Ավելի վաղ հայտնել էինք, որ հանձնաժողովը պատգամավորի եկամուտների հայտարարագրի, հնարավոր անհամատեղելիության և այլ սահմանափակումների վերաբերյալ ուսումնասիրություն է սկսել: Հանձնաժողովի ուսումնասիրությունը, սակայն, հրապարակային գործընթաց չէ, և դրա մասին հանձնաժողովը կարող է տեղեկություն հաղորդել, եթե պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցվի: Հայկ Սարգսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Շարունակությունը՝ hetq.am-ում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր