00:00:00

Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք

16:27, 19 օգոստոս 2020

Շիրակի մարզում օգոստոսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք: Այս մասին  տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից` նշելով, որ մարտի մեկից մինչև օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8855 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 18-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7501 նմուշառման հետազոտություն: Օգոստոսի 19-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 24 բնակիչ է բուժվում։ Մարզում նույն աօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 400 քաղաքացի, նրանցից 86-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչև օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 520 բնակիչ։ 54 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 38 դեպք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր