00:00:00

Վանա լճում ճայերի զանգվածային անկումը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում

14:13, 19 օգոստոս 2020

Օգոստոս ամսին Վանա լճում նկատվել է ճայերի աննախադեպ զանգվածային անկում։ Այս անկումը բնակչության շրջանում խուճապ է առաջացրել, քանի որ մարդիկ մտածում են՝ այն կապված է համաճարակի կամ աղտոտվածության հետ։ Թուրք գիտնականներից պրոֆեսոր Լոքման Ասլանը նշել է, որ ճայերի անկումը նորմալ երևույթ է, բայց նորմալ չէ սատկած կենդանիներին չհավաքելն ու մաքրման աշխատանքներ չկատարելը, որն էլ խուճապ է առաջացնում մարդկանց մոտ, և նրանք այդ ամենը կապում են համաճարակային իրավիճակի ու այլ պատճառների հետ։ Վանա լճի տարածքում շուրջ 223 թռչնատեսակ կա, իսկ ամբողջ Թուրքիայում 475։ Այսինքն՝ երկրի թռչնատեսակների կեսը Վանա լճի տարածքում է։ Այդ թռչնատեսակներից է նաև Վանի ճայը, որը ապրում է միայն Վանա լճի տարածքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր