00:00:00

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է

13:50, 19 օգոստոս 2020

Գևորգ Վարդանյանը ծնվել է 1996 թվականին, Գյումրիում: 6 տարեկանում տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամաս։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել Ալթայի արդյունաբերական քոլեջի գազաֆիկացիայի բաժինը։
18 տարեկանում վերադարձել է և պարտադիր զինվորական ծառայության անցել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: 2015 թվականի սեպտեմբերին ադրբեջանական դիվերսիայի ժամանակ Գևորգը գնդակոծության տակից դուրս է բերել վիրավոր ընկերոջը, որի համար արժանացել է շնորհակալագրի։
2016 թ.-ի ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի մեծաքանակ վարձկան դիվերսանտների դեմ մարտնչել է մինչև վերջին փամփուշտը, ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ գրոհայինների: Զոհվել է տանկի արկի պայթյունից:
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն», իսկ ՀՀ Նախագահի կողմից՝ «Արիության» մեդալներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր