00:00:00

Աշխարհում որևէ երեխա և երիտասարդ չպետք է մնա մենակ իր հիվանդության հետ. Աննա Հակոբյան

11:27, 19 օգոստոս 2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. #Դումենակչես Աշխարհում որևէ երեխա և երիտասարդ չպետք է մնա մենակ իր հիվանդության հետ։ Սարսափելի է, երբ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձինք մնում են մենակ իրենց խնդրի հետ՝ առանց օգնության՝ լինի դա ֆինանսական, թե հոգեբանական։ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան բոլոր երեխաներին և երիտասարդներին։ Հիմնադրամն իր վրա է վերցրել պացիենտների բուժման ամբողջ ծախսը։
Մենք հոգում ենք բուժման, դեղորայքների, վիրահատական միջամտությունների, լաբորատոր հետազոտությունների ծախսն ամբողջությամբ։ Հիմնադրամը նաև տրամադրում է օրական 4-անգամյա սնունդ և հոգեբանական աջակցություն։ Դարձե՛ք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում։ Կատարե՛ք ձեր նվիրատվությունները այստեղ՝ https://donate.cityofsmile.org/hy ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿԵԼ #Cityofsmile #Changesomeoneslife #Ժպիտներիքաղաք #Քաղցկեղըդատավճիռչէ #Դումենակչես #Youarenotalone

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր