00:00:00

Հրազդանի Շահումյան փողոցը հիմնանորոգվում է

23:28, 18 օգոստոս 2020

Հրազդանում մեկնարկել են Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացրին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից։ «Փողոցում յոթանասունականներից մինչ օրս կատարվել են միայն փոսային նորոգման աշխատանքներ, և երթևեկելի հատվածն ու մայթերը գտնվում էին անմխիթար վիճակում:
Նախատեսվում է Շահումյան փողոցի հիմնանորոգում, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցում: Ծրագիրն իրականացվում է պետբյուջեի ֆինանսավորմամբ՝ ՏԿԵ նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կնքված` նվիրաբերության պայմանագրի շրջանակում: Ներդրումը կազմում է 156 միլիոն 744 հազար դրամ: Աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր