00:00:00

Կվերակառուցվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը. ԱՀ նախագահ

02:14, 19 օգոստոս 2020 Լեռնային Ղարաբաղ

Գալիք տարի պետական միջոցներով կվերակառուցվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Սիրելի ՛ հայրենակիցներ Գիտեմ, որ սպասված նորություն պիտի ասեմ. գալիք տարի պետական միջոցներով կվերակառուցվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականին։ Շենքի պատմաճարտարապետական տեսքը որևէ փոփոխության չի ենթարկվի։ Ուստի տեսանելի ապագայում մեր թատրոնն իր հարկի տակ մեծ մշակույթի հետ նորից հաղորդակցվելու հնարավորություն կընձեռնի բոլորիս»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր