00:00:00

Լարիսա Մինասյանի գրությունը Միրզոյանին՝ ընդդեմ Ալեն Սիմոնյանի (լուսանկար)

20:30, 18 օգոստոս 2020

«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակարպությունը, որը առավել հայտնի է Սորոսի հիմնադրամ անվամբ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, խնդրելով ստեղծել ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և կազմակերպել լսումներ, քննարկելու ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ վերջերս կազմակերպության վերաբերյալ հնչեցրած գնահատականները։ Գրասենյակից՝ ԱԺ ղեկավարությանն ուղղված գրության մեջ նշված է, որ անհրաժեշտություն կա ուսումնասիրել ԱԺ փոխխոսնակի՝ Հրապարակ օրաթերթին տված հարցազրույցում հնչեցրած մտքերը։ Ներկայացնում ենք լրատվամիջոցին տված հարցազրույցի այն հատվածը, որն առաջացրել է Սորոսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի վրդովմունքը, ինչի համար էլ տիկինը նեղսրտած դիմել է Արարատ Միրզոյանին։ Հարց- Իսկ դուք ի՞նչ կապ ունեք Սորոսի հիմադրամի հետ, ասում են՝ Սորոսն է կառավարում այսօր մեր երկիրը, սորոսականներն էլ փայ ունեն ձեր իշխանության մեջ։ Պատասխան -Ուրեմն Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որը լեգիտիմ է, որևիցե մեկը չի կարող ղեկավարել և իշխել կամ որևիցե բան թելադրել։ Էլ չեմ ասում, որ ուզում է Սորոսը լինի, ուզում է՝ Սորոսի հերը լինի․․․ Լարիսա Մինասյանն էլ գրությամբ նշել է, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը։ ԱԺ նախագահին ուղղված գրությունը՝ ստորևէ։ Նկատենք, որ Ալեն Սիմոնյանը հիշյալ հարցազրույցում որեւէ վատ բան չի ասել։ Փաստ է, որ ՀՀ իշխանությունը լեգիտիմ ընտրված իշխանություն է, և որեւէ մեկը՝ կլինի ներքին թե արտաքին ուժ, Հայաստանում գործող օտարերկրյա կազմակերպություն չի կարող ղեկավարել և իշխել մեր երկրին, որտեղ օրակարգ թելադրողը ժողովուրդն է, որտեղ իշխանությունը վայելում է հասարակության լայն զանգվածի վստահությունը։ Հետևաբար, առնվազն տարակուսելի է, թե ինչու է տիկին Մինասյանը նեղսրտել։ Ի վերջո, երկար տարիներ ղեկավարելով մի գրասենյակ, որի ծագումնաբանությունը և գործակալական ցանցն ու կապերը մեղմ ասած վստահություն չեն ներշնչում, չի կարող հոխորտալ, կամ պահանջներ ներկայացնել իշխանությանը։ Սա պետք է ի գիտություն լինի բոլոր այն հիմնադրամների համար, որոնց թերեւս միայն անուններն էլ տարբեր։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր