00:00:00

Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են հանգստյան տների հանրային սննդի կետերը

19:35, 18 օգոստոս 2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառույցները՝ մարզային թե մայրաքաղաքային, այսօր ստուգայցեր են կատարել ոլորտային հիմնական ուղղություններով՝ հանրային սննդի կետեր, իրացման ցանց, սննդի արտադրություններ: Երևանում խախտումներ չեն գրանցվել, իսկ մարզերում՝ ընդամենը երկուսը: Հայտնաբերված թերացումներն էլ անպարտաճանաչության՝ գրանցամատյանների թերի լրացման ու դիմակների ոչ պատշաճ կրման, արդյունք են: Շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ հանգստյան տների հանրային սննդի կետերը։ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սունիքի հանգստյան տների ճաշարաններում և ռեստորաններում գրանցվել է ՀՀ պարետի որոշումների պահպանման բարվոք վիճակ: Սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով՝ այսօր 24 և 48 ժամով կասեցվել է սննդի ոլորտում գործող մի քանի կազմակերպությունների գործունեությունը: Նախկինում և այսօր արձանագրած խնդիրները շտկելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կշարունակի ստուգայցերն ու կրկնայցերը սննդի շղթայի տնտեսավարողների մոտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր