00:00:00

Արսեն Թորոսյանը մասնագետների հետ քննարկել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիայի զարգացման հեռանկարները

19:24, 18 օգոստոս 2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի, «Ռադիոիզոտոպների արտադրություն» կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի, ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանի և այլ մասնագետների հետ: Այս տարվա հունիսին Հայաստանում, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում, առաջին անգամ իրականացվել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա (ՊԷՏ/ՀՏ) հետազոտությունը։ Վերջինս քաղցկեղի ախտորոշման ու բուժման ընթացքը հսկողության տակ պահելու համար խիստ անհրաժեշտ հետազոտություն է։ Քննարկվել են ծառայության հասանելիությունը մեծացնելու, կենտրոնը զարգացնելու, ինչպես նաև պետության կողմից համավճարի և պետական պատվերի տեղադրման հնարավորությունները։ «Արժե ունենալ նաև գլոբալ օգտագործման ուղեցույցներ, գործելակարգեր` բժիշկների մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար և ներառել նաև պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան», - նշել է Արսեն Թորոսյանը։ Նախարարը նաև հետաքրքրվել է, թե պետական պատվերի տեղադրման դեպքում օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտներից քանի տոկոսին ցուցված կլինի հետազոտությունը։ Մասնագետները հայտնել են, որ նախնական հաշվարկներով ավելի քան 40 տոկոս է կազմում նման պացիենտների թիվը և առաջիկայում կհստակեցվի։ «Ակնկալում եմ, որ առաջիկայում կունենանք հստակ հաշվարկներ՝ հասկանալու համար, թե տարեկան կտրվածքով քանի պացիենտի կարող ենք սպասարկել պետական պատվերի շրջանակներում», - ասել է նախարարը։ Կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը հանդիպման վերջում հայտնել է, որ այժմ ընթանում են քննարկումներ՝ իզոտոպների արտահանում կազմակերպելու ուղղությամբ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր