00:00:00

Մակունցը մանրամասներ ներկայացրեց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ «Իմ քայլի» հանդիպումից

17:01, 18 օգոստոս 2020

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն իրեն և հանրությանը հուզող հարցերն է ուղղել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին: Այս մասին օգոստոսի 18-ին տեղի ունեցած փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպումներ է անցկացնում բոլոր թեկնածուների հետ, պարոն Խունդկարյանը բացառություն չէր: Խմբակցության մոտ կեսն էր ներկա: Պատգամավորները ՍԴ դատավորի թեկնածուին ուղղել են իրենց հուզող, ինչպես նաև  հանրության մեջ շրջանառվող որոշ հարցեր»,- ասաց Մակունցը: Լիլիթ Մակունցը նշեց, որ խմբակցության պատգամավորների դիրքորոշումը կարտացոլվի փակ և գաղտնի քվեարկության արդյունքում: Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրվել է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր