00:00:00

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք

16:17, 18 օգոստոս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 18-ի դրությամբ հատատվել է կորոնավիրուսով վարակվածության 1 նոր դեպք, հայտնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է  255 մարդու մոտ, որոնցից 248-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 6, ընդհանուր առմամբ մեկուսացված են մնում 11 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 8 207 փորձանմուշի հետազոտություն: Հանրապեությունում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան մեկ դեպքում քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր