00:00:00

Տոկիոյում օգոստոսին 79 մարդ է մահացել շոգից

11:35, 18 օգոստոս 2020 Աշխարհ

Տոկիոյում օգոստոսի սկզբից ի վեր առնվազն 79 մարդ Է մահացել շոգ եղանակի ներգործությունից:Օգոստոսի 18-ին այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը:
Բոլոր մահացածների ավելի քան 80 տոկոսը 70-ից բարձր տարիքի մարդիկ են: Շատերը մահացել են իրենց տներում եւ բնակարաններում, որտեղ տեղակայված չեն եղել օդորակիչներ:
Օգոստոսի 17-ին Կենտրոնական Ճապոնիայի Համամացու քաղաքում (Սիձուոկայի պրեֆեկտուրա) օդը ցերեկը տաքացել Է մինչեւ Ցելսիուսի 41,1 աստիճան, ինչը դարձել Է երկու տարի առաջ սահմանված պատմական ջերմաստիճանային ռեկորդի կրկնությունը: Տոկիոյում այս շաբաթ նույնպես շոգ եղանակ Է հաստատվել, ջերմաչափի սյունը բարձրացել Է մինչեւ 36 աստիճան: Ճապոնիայում սովորաբար շոգ եղանակ Է հաստատվում հուլիսի կեսերին՝ անձրեւների սազոնի ավարտից հետո: Սակայն այս տարի ամբողջ հուլիսը եղել Է ամպամած, իսկ երկրում տեղացել են ինտենսիվությամբ ռեկորդային անձրեւներ, որոնք հանգեցրել են սողանքների եւ գետերի հորդացման: Անցյալ տարի ամբողջ երկրում շոգից զոհվել Էր 126 մարդ, ավելի քան 70-ը տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր