00:00:00

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի հետ

21:23, 17 օգոստոս 2020

Օգոստոսի 17-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիեն Հաթինգի հետ՝ Հայաստանում իր առաքելության մեկնարկի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Նախարար Մնացականյանը շնորհավորեց Մարիեն Հաթինգին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր եւ արդյունավետ աշխատանքային գործունեություն: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի շրջանակներում համագործակցության առաջմղման հեռանկարների շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր