00:00:00

Թրամփն ընտրություններում իր գլխավոր մրցակիցը համարել Է ոչ թե Բայդենին, այլ ԶԼՄ-ներին

20:04, 17 օգոստոս 2020 Աշխարհ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 17-ին հայտարարել Է, որ նոյեմբերյան ընտրությունների նախաշեմին ինքը հիմնական պայքարը մղում Է ոչ այնքան դեմոկրատներից իր մրցակից Ջո Բայդենի, որքան ԶԼՄ-ների դեմ։ «Իմ գլխավոր մրցակիցը Բայդենը չԷ, այլ անազնիվ մամուլը»,-ասել Է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Թրամփը նշել Է, որ ամեն օր պետք Է հակազդի Բայդենին աջակցող ամերիկյան ԶԼՄ-ներին: «Ամեն օր նրանք ինձ վրա «ռումբեր» են նետում: Դրանք անում են անազնիվ լրագրողները»,-հայտարարել Է նախագահը, հավելելով, որ առայժմ լավ Է գլուխ հանում: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով՝,«Բայդենը նույնիսկ դուրս չի գալիս իր նկուղից, իսկ նրանք (ԶԼՄ-ները), միեւնույն Է, ակտիվորեն գրում են նրա մասին: «Նա նույնիսկ լրագրողների հարցերին չի պատասխանում»,-հավելել Է Թրամփը: Նա հիշեցրել Է, որ ինքը գրեթե ամեն օր պատասխանում Է իր նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող լրագրողներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր