00:00:00

«Զվարթնոց» օդանավակայանը ներկայացրել է COVID-19-ի թեստավորման լաբորատորիաների ցանկը

18:08, 17 օգոստոս 2020

Այսուհետ #Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն եւ նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ #ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել #ՊՇՌ հետազոտություն եւ թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Այս մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը։ Օդանավակայանը, մասնավորապես, հայտնում է. «COVID-19 նկատմամբ թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկ Այսուհետ #Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն եւ նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ #ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել #ՊՇՌ հետազոտություն եւ թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Ստորեւ ներկայացված է COVID-19 նկատմամբ թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկը: Կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ ՊՇՌ հետազոտության նպատակով նմուշառում իրականացվում է Երեւան քաղաքի գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում: Նշենք, որ ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում` համապատասխան լաբորատորիայի մասնագետների այցի միջոցով։ Մինչեւ հետազոտության արդյունքների բացասական պատասխանը ստանալը անձն իրավունք չունի լքելու ինքնամեկուսացման վայրը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր