00:00:00

Մահացել է ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Գուրգեն Սևոյանը

16:07, 17 օգոստոս 2020

78 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Գուրգեն Սևոյանը, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: «Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 78 տարեկանում կյանքից հեռացել է հայկական սամբոյի երախտավոր, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմաթիվ հաղթողներ ու մրցանակակիրներ պատրաստած, լավ մարդ ու քաղաքացի Գուրգեն Սևոյանը, ով վերջին տարիներին ապրում և աշխատում էր Ռուսաստանի դաշնությունում, շարունակում զբաղվել սիրած գործով: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ցավակցում և զորակցություն է հայտնում անվանի մարզչի հարազատներին, մերձավորներին, ընկերներին»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր