00:00:00

Եղանակը Հայաստանում

16:11, 17 օգոստոս 2020

Օգոստոսի 18-ին Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Ինչպես  հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +28+30: Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +26+28, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23, Լոռիում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +18+20, Տավուշում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +19+24, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +29+31, Արարատում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+32, Արմավիրում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+32, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+32, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +22+26, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +17+20, Արցախում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +17+20 (հովիտներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +22+26):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր