00:00:00

«Արարատում» կորոնավիրուսի դեպքերն ավելացել են. Ակումբը դիմել է ՀՖՖ-ին

17:04, 17 օգոստոս 2020

Երևանի «Արարատի» ֆուտբոլիստներն ու մարզիչները հերթական անգամ կորոնավիրուսի թեստ են հանձնել, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ցավոք, անցկացված ՌՆԹ/PCR թեստերի արդյունքներով «Արարատ-2» թիմի ևս յոթ ֆուտբոլիստի և մեկ մարզչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Այսպիսով, երկու թիմերում ընդհանուր առմամբ ունենք 18 վարակակիր ֆուտբոլիստ և մարզիչ՝ 5-ը «Արարատ», իսկ 13-ը՝ «Արարատ-2» թիմից։ Նման պայմաններում «Արարատը» երեկ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղում մրցեց «Փյունիկի» հետ՝ հայտացուցակում ունենալով ընդամենը մեկ դարպասապահ։ Ստեղված իրավիճակը լուրջ խնդիրներ է ստեղծել նաև Ձորաղբյուրի մարզաբազայի աշխատանքներում, որն այժմ հանդիսանում է վարակի օջախ։ Մարզումային գործընթացի պատշաճ կազմակերպումը ներկայումս դարձել է անհնարին։ Հաշվի առնելով այս ամենը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին՝ խնդրելով հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ մրցափուլի «Շիրակ» - «Արարատ» հանդիպումը»,- ասված է «Արարատի» տարածած հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր