00:00:00

Խի՞ եք անաշխատանք, հենա էդքան կարտոշկա եք ցանել». Փաշինյանը Գանձակի բնակիչներին

15:22, 17 օգոստոս 2020

«Լա՞վ եք ժողովուրդ»,-այսօր Գանձակ համայնքում ճանապարհաշինարարական աշխատանքներին ծանոթանալիս նորոգվող ճանապարհի հարակից տան բնակիչներից հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան ասացին՝ «լավ ենք, բայց՝ անաշխատանք»: Վարչապետը տեսնելով կարտոֆիլի տնամերձ այգին՝ արձագանքեց՝ խի՞ եք անաշխատանք, հենա էդքան կարտոշկա եք ցանել: Վարչապետին ուղեկցող մարզի պաշտոնյաները պարզաբանեցին՝ էս տարի խոպան չեն գնացել: «Հետաքրքիր է, չէ՞ մարդիկ հողի հետ աշխատանքը չեն համարում աշխատանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մոտենալով փողոցի ցանկապատի մյուս կողմում շարված երեխաներին: Փաշինյանը կոնֆետ բաժանեց ու հարցուփորձ արեց՝ լա՞վ եք սովորում: Վարչապետին ուղեկցող Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանն ասաց, որ նորոգվող ճանապարհները կենսական նշանակության են եւ ինչ ծնվել է՝ 35 տարի է, չի տեսել, որ այդ ճանապարհները նորոգվեն: Ասաց, որ միջհամայնքային՝ Ծաղկաշեն տանող ճանապարհի խնդիրը մինչ օրս անլուծելի է եղել: Համայնքապետը նաեւ ասաց, որ նորոգվող ճանապարհը երկու կիլոմետր է, ամբողջությամբ բազալտե եզրաքարերով, մայթերով իսկ ջրընդունիչները նաեւ ծառայում են ոռոգման համակարգ: Համայնքապետը տեղեկացրեց, որ երկու տարվա մեջ ոռոգման ջրի պաշարը 12 անգամ ավելացել է: Ճանապարհի երկայնքով էլ համայնքապետարանը մտադիր է ակացիաներ տնկել: Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվող ճանապարհը 20 օրից շահագործման կհանձնվի: https://www.youtube.com/watch?v=Cp4TeQIo_s0&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր