00:00:00

Բելառուսի կառավարությունը վայր է դրել լիազորությունները

13:07, 17 օգոստոս 2020

Բելառուսի կառավարությունը, համաձայն օրենքի, վայր է դրել լիազորությունները նորընտիր նախագահի առջև: Известия-ի փոխանցմամբ՝ նման հրամանագիր է հրապարակվել Ազգային իրավական ինտերնետային պորտալում: «Փաստաթղթի համաձայն՝ վարչապետին, նախարարներին և պետական կոմիտեների նախագահներին հանձնարարված է իրենց լիազորությունները կատարել մինչև նախագահը կձևավորի նախարարների խորհրդի նոր կազմը», – գրված է հայտարարության մեջ: Ինչպես նշվում է հրամանագրում, կառավարության նոր կազմի մեջ, ըստ պաշտոնի, մտնում են Պետական վերահսկողության հանձնաժողովի, երկրի Գիտությունների ազգային ակադեմիայի, Ազգային վիճակագրական հանձնաժողովի և սպառողական համայնքների հանրապետական միության նախագահները: Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսում բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել գործող և նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ: Ըստ Բելառուսի ԿԸՀ-ի՝ Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80.1%-ը, իսկ նրա գլխավոր հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10.1%-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր