00:00:00

Թոմ Քրուզը վթարի է ենթարկվել «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանումների ժամանակ

14:24, 16 օգոստոս 2020 Շոուբիզնես

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը վթարի է ենթարկվել «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի յոթերորդ մասի նկարահանումների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Mirror-ը: Պարբերականի տեղեկություններով՝ նկարահանումների ժամանակ դերասանից պահանջվել է մոտոցիկլետով մի շինության տանիքից թռչել դեպի մյուսը։ Քրուզը որոշել է չդիմել կասկադյորի օգնությանը եւ ինքնուրույն է կատարել հնարքը։ Թռիչքի ժամանակ մոտոցիկլետը հանկարծակի սկսել է արգելակել եւ չի կարողացել հասնել տանիք: Դերասանն ինքը ապահովագրված է եղել եւ վթարի հետեւանքով չի տուժել։ 2,5 մլն դոլար արժողությամբ մոտոցիկլն այրվել է։ Ռեժիսոր Քրիստոֆեր Մակկուորիի «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմը պետք է վարձույթ դուրս գա 2021 թվականի նոյեմբերի 18-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր