00:00:00

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած տեղեկությունը

23:59, 15 օգոստոս 2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի ԶՈւ անօդաչու թռչող սարք են խոցել: «Իրականությանը չի համապատասխանում, եթե խոցեն, խոստանում ենք չհերքել», - Sputnik Արմենիային ասաց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական զինուժն այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանին Թովուզի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր