00:00:00

Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով

22:44, 15 օգոստոս 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով: Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 15-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 000, մահացության ցուցանիշը՝ 276: Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը. 1. Հայաստան – 14 000 2. Ռուսաստան – 6289 3. Իրան - 4055 4. Ադրբեջան – 3360 5. Թուրքիա – 2938 6. Վրաստան – 331 Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են. 1. Հայաստան - 276 2. Իրան – 232 3. Ռուսաստան – 107 4. Թուրքիա –71 5. Ադրբեջան – 50 6. Վրաստան – 4 Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 15-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196, մահվան՝ 6 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 41 495 է, մահվան դեպքերինը՝ 1059: Մեկ օրում առողջացածների թիվը 360 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34484, փաստացի բուժվողներինը՝ 5952 (մեկ օրում նվազել է 130-ով): Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 13-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր