00:00:00

Երևանում նշվեց Հնդկաստանի Անկախության 74-րդ ամյակը

19:00, 15 օգոստոս 2020

Հնդկաստանի Անկախության 74-րդ ամյակը նշվեց Երևանում (Հայաստանում) Հնդկաստանի դեսպանության կողմից՝ 2020 թվականի օգոստոսի 15-ին: ՀՀ-ում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Կ. Դ. Դեվալը ծածանեց ազգային դրոշը օգոստոսի 15-ի առավոտյան հնդիկ և հայ մեծաթիվ հյուրերի ներկայությամբ: Այդ առիթով դեսպանն ընթերցեց Անկախության 74-րդ օրվա նախօրեին հղված Հնդկաստանի Նախագահ Պրն. Ռամ Նաթ Կովինդի ազգին ուղղված ուղերձը: Դեսպանը ողջույնի խոսքով դիմեց բոլոր ներկաներին և շնորհավորեց Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ: Հյուրերի թվում էին նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Ն. Գ. Պրն. Արմեն Մարտիրոսյանը և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, պրն. Արթուր Օհանյանը: Տոնի առիթով մշակութային ծրագիր ներկայացրեցին նաև տեղի հայ արտիստները՝ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, Իջևանի Գալիք քոլեջի ուսանողները և ԵՊԲՀ ուսանողները: Դեսպան Կ. Դ. Դեվալը արտիստներին հանձնեց նվերներ: Հաշվի առնելով Կորոնայով պայմանավորված իրավիճակը Հայաստանում, ձեռնարկվել են նախազգուշական միջոցներ բոլոր հյուրերի սոցիալական հեռավորության և պատշաճ հիգիենայի պահպանման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր