00:00:00

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

14:51, 15 օգոստոս 2020

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Հանձնաժողովի հերթական նիստը։ Վերջինի ընթացքում քննարկվել են Հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև առանձին զեկույցներով են հանդես եկել Հանձնաժողովի անդամներ Արմեն Մազմանյանը և Անահիտ Մանասյանը՝ համապատասխանաբար անդրադառնալով ընտրակարգին/իշխանությունների տարանջատմանն ու հավասարակշռմանը և պաշտոնատար անձանց անձեռնմխելիության ինստիտուտին։ Հանձնաժողովի անդամները, յուրաքանչյուր զեկույցից հետո, հարցեր են ուղղել զեկուցողներին, ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները։
Ամփոփելով քննարկումները՝ Հանձնաժողովի նախագահ Կիրակոսյանը հորդորել է անդամներին օրակարգային հարցերի վերաբերյալ դիտարկումները ներկայացնել մինչև օգոստոսի 31-ը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր