00:00:00

Կլինեն ապամոնտաժումներ, կիրառվելու է ամենախիստ վարչարարությունը. Ռ. Պետրոսյան

14:00, 15 օգոստոս 2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցերի շրջանակում Տավուշի մարզում է: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ: «Շրջայց կկատարեմ Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում, կծանոթանամ իրականացված աշխատանքներին և խնդիրներին, տեղամասերում իրականացվող վերահսկողության ու պահպանության որակին: Կծանոթանամ աշխատակազմին, կտրվեն կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ»,- նշել է նա: Պետրոսյանն ընդգծել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվելու Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղու հարակից հատվածներում ապօրինի կառուցապատումներին, տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքին, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի պահպանմանը: Կլինեն ապամոնտաժումներ. կիրառվելու է ամենախիստ վարչարարությունը: Նա նաև գրել է. «Օրենքի գերակայության հաստատման ճանապարհին մեր քաղաքական կամքն անկոտրուն է: Պաշտպանված շրջակա միջավայր լինելու է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր