00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

13:14, 15 օգոստոս 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: Հայաստանի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Գոհունակությամբ եմ արձանագրում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք կարողացել ենք Հայաստանի և Կորեայի միջև ձևավորել ջերմ գործընկերային հարաբերություններ։ Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Կորեայի հետ բազմաշերտ համագործակցությունը»: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերը նոր լիցք կհաղորդեն հայ-կորեական փոխշահավետ գործակցությանը՝ ի շահ երկու ժողովուրդների։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր