00:00:00

Արայիկ Հարությունյանի՝ Գանձակի հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել. խոսնակ

09:37, 15 օգոստոս 2020

Նախօրեին երիտասարդների հետ հանդիպմանը նախագահ Հարությունյանի՝ Գանձակի (Գյանջա) հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել, ինչը տեսանելի է այդ երկրի ՊՆ կողմից տարածած հայտարարության մեջ և մամուլի հրապարակումներում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Հատկանշական է, որ Արցախից ամենաբարձր մակարդակով արվող կառուցողական հայտարարությունները Բաքվում միշտ չնկատելուն էին տալիս՝ ուղղակի թողնելով անարձագանք: Իսկ այսօր նրանց համար անսպասելի իրավիճակ է ձևավորվել, պաշտոնական Ստեփանակերտի կոշտ ու իրենց վարքին համահունչ հայտարարություններից սկսել են ջղաձգվել, հիասթափությամբ միջազգային հանրությանն արձագանքելու կոչեր են անում... Հ.Գ. Ուժեղ ու արժանապատիվ կեցվածքն է հարգանք պարտադրում»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր