00:00:00

Սուրեն Պապիկյանը կմեկնի արձակուրդ. նրան կփոխարինի Վաչե Տերտերյանը

21:19, 14 օգոստոս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի արձակուրդ: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ: 2. Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր