06:28:48

Ես այլեւս ՀՀ վարչապետի խորհրդականը չեմ. Արտակ Գասպարյան

23:22, 14 օգոստոս 2020 Քաղաքականություն

Արտակ Գասպարյանն այլեւս ՀՀ վարչապետի խորհրդականը չէ: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Ընկերներ, հայտնում եմ, որ ես այլեւս ՀՀ վարչապետի խորհրդականը չեմ: Այնտեղ, որտեղ ես կարող էի օգտակար լինել, արդեն ամբողջովին կորցրել է իր ակտուալությունը: Եվ, փառք Աստծո: Նշանակում է, ամեն ինչ ճիշտ է: Ես չեմ ձգտում քաղաքական կարիերա ստեղծել, դա իմը չէ: Ոչ մի հակասություն եւ երկիմաստություն չկա եւ չի կարող լինել: Ինչպես Փաշինյանին հավատացել եմ սկզբում, այնպես էլ հիմա եմ հավատում: Նա մարդ է, ով անկեղծ փորձում է եւ աշխատում է հանուն Հայաստանի վերականգնման: Փաշինյանին եւ նրա թիմին մեծ հաջողություններ են մաղթում: Միշտ պատրաստ եմ օգնել»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31