00:00:00

Ափսոս, որ նման լավ պատասխան չհնչեց․ Մարուքյանը՝ Փաշինյանի BBC-ին տված հարցազրույցի մասին

18:00, 14 օգոստոս 2020

Դիտեցի BBC HardTalk հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Հայտնի հարցազրուցավար Ստեֆան Սակուրն, ի թիվս այլի, անդրադարձավ նաև մեր կառավարության կողմից Կորոնավիրուսը հաղթահարելու մարտավարության ձախողմանը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա գրել է. «Ստեֆանն այս թեմայով հարց ուղղեց Վարչապետին՝ համոզմունք հայտնելով, որ վերջինիս կառավարության կողմից համաճարակի դեմ ուղղված ապարդյուն ջանքերը փաստում են, որ Կորոնավիրուսի դեմ պայքարը իսկական ձախողում էր: Վարչապետը պատասխանեց, որ դեռեւս վաղ է եզրակացություններ անել այդ մասին, և հայտնեց, որ իր ռազմավարությունն արդյունավետ է մեր երկրի համար: Հարցազրուցավարը նշեց, որ նույնիսկ տեղացիներն են պնդում, որ վիրուսի պատճառով մահացության մակարդակը վեց անգամ ավելի բարձր է Հայաստանում, քան հարևան Վրաստանում և Ադրբեջանում: Կարծում եմ՝ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե Վարչապետը, «դեռ վաղ է գնահատական տալ» ասելու փոխարեն, պատասխաներ, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, ուստի ընդդիմության կողմից արդեն Քննիչ հանձնաժողով է ստեղծվել որի միջոցով կվերհասկվի եւ կուսումնասիրվի Կորոնավիրուսի դեմ կառավարության մղած պայքարի արդյունավետությունը: Քննիչ հանձնաժողովն օբյեկտիվորեն կուսումնասիրի կառավարության աշխատանքի արդյունավետությունը և կտա համապատասխան գնահատական: Ափսոս, որ նման լավ պատասխան չհնչեց։ Մինչդեռ այս պատասխանը ևս մեկ անգամ կընդգծեր մեր ու Ադրբեջանի տարբերությունը, որտեղ բացառված է, որ ընդդիմությունը խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծի նման հարցերով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր