00:00:00

Դիմակի կրումն անձնական օգտագործման մեքենաներում, բնակավայրերից դուրս՝ հանգստյան գոտիներում, այսուհետ պարտադիր չէ

17:17, 14 օգոստոս 2020

Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ։ Այս մասին ասված է Միասնական տեղեկատվական հարթակի տարածած հաղորդագրության մեջ։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․ «Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ անձնական օգտագործման մեքենաներում գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավներին, էքսկուրսիաներին, քայլարշավներին, ուղևորություններին և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր