00:00:00

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

15:20, 14 օգոստոս 2020

Առաջիկա շաբաթ օրը որոշ շրջաններում, իսկ կիրակի օրը` Հայաստանի շրջանների մեծ մասում, գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ տեղ-տեղ կարկուտ կտեղա: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում` մինչեւ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում շաբաթ օրը եւ կիրակի գիշերը երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը` +29 +31: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը` +8 +13, ցերեկը +18 +23, Կոտայքի լեռներում գիշերը` +8 +13, ցերեկը` +18 +23, Կոտայքի նախալեռներում գիշերը` +14 +17, ցերեկը` +26 +29, Սեւանա լճի ավազանում գիշերը` +8 +13, ցերեկը` +18 +23, Լոռիում գիշերը` +9 +14, ցերեկը` +19 +24, Տավուշում գիշերը` +15 +19, ցերեկը` +23 +28, Արագածոտնի լեռներում գիշերը` +8 +13, ցերեկը` +18 +23, Արագածոտնի նախալեռներում գիշերը` +15 +18, ցերեկը` +27 +29, Արարատում գիշերը` +15 +19, ցերեկը` +28 +30, Արմավիրում գիշերը` +15 +19, ցերեկը` +28 +30, Վայոց ձորի լեռներում գիշերը` +8 +13, ցերեկը` +18 +23, Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +15 +19, ցերեկը` +28 +30, Սյունիքի հովիտներում գիշերը` +15 +20, ցերեկը` +26 +30, Սյունիքի նախալեռներում գիշերը` +9 +14, ցերեկը` +21 +23, Լեռնային Ղարաբաղում գիշերը` +9 +14, ցերեկը` +21 +23 (հովիտներում գիշերը` +15 +20, ցերեկը` +27 +30):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր