00:00:00

Ոստիկանապետի հրամանով կադրային նշանակումներ են կատարվել մի քանի պաշտոններում

14:51, 14 օգոստոս 2020

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։ ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանը։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել Վաղինակ Մարտիրոսյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ է նշանակվել Գեորգի Այվազյանը։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Արտաշես Մուշեղյանը նշանակվել է ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ, իսկ Արմեն Հարությունյանը ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր