00:00:00

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. նոր նշանակումներ՝ Ոստիկանությունում

13:42, 14 օգոստոս 2020

Ոստիկանությունում ծառայությունից իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Նշանակում է արվել նաեւ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում. վարչության պետ է նշանակվել Վաղինակ Մարտիրոսյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ է նշանակվել Գեորգի Այվազյանը»,- ասաց Էդգար Ջանոյանը: Նա հայտնեց, որ նշանակումներ են արվել Երեւանի ոստիկանության բաժանմունքներում. «Վահե Ղազարյանի հրամաններով՝ Արտաշես Մուշեղյանը նշանակվել է ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ, իսկ Արմեն Հարությունյանը նշանակվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր