00:00:00

Տե՛ր, օգնիր ինձ պահպանել հանգստություն, տո՛ւր ինձ իմաստնություն. Բելլա Քոչարյանը՝ պատերազմի հիշողությունների մասին

13:08, 14 օգոստոս 2020

Այսօր վերընթերցեցի պատերազմից զգացածս, որ ժամանակին հանձնել էի օրագրիս: Տարիների հեռվից դրանք ավելի անկեղծ ու խոսուն են: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քորչարյանը: Նա գրել է. «Որոշեցի վերապրածս մաս-մաս ներկայացնել Ձեզ, հարգելի ընթերցող, քանի որ դա մեր ժողովրդի պատմության, մեր կյանքի մի կարևոր ժամանակաշրջան է բնորոշում: «... 1992թ. փետրվարի 13. Առավոտից չեն կրակում։ Տեսնենք, թե հետո ինչ կլինի։ Տե՛ր, օգնիր ինձ պահպանել հանգստություն, տո՛ւր ինձ իմաստնություն, թույլ մի՛ տուր, որ կորցնեմ ինքս ինձ, օգնի՛ր, որ պահպանեմ մարդկային արժանապատվությունը ցանկացած իրավիճակում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր