00:00:00

ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը

11:28, 14 օգոստոս 2020

Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Մանե Թանդիլյանին խորհրդարանում կփոխարինի Ստեփան Ստեփանյանը։ Նա առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով Կենտրոնից եւ Մանե Թանդիլյանից հետո հաջորդ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն էր։ Հիշեցնենք, որ Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր