00:00:00

Եթե հակառակորդը մի փոքր արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում. Արցախի նախագահ

02:09, 14 օգոստոս 2020 Լեռնային Ղարաբաղ

Հաճելի ավանդույթի համաձայն՝ կրկին հանդիպել էի երիտասարդների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ տեսանյութ հրապարակել: «Հաճելի ավանդույթի համաձայն՝ կրկին հանդիպել էի երիտասարդների հետ: Խարույկի շուրջ ավելի ջերմացած մեր զրույցը վերաբերում էր փոխադարձ ակնկալիքներին ու անելիքներին: Երիտասարդությունը միշտ պետք է լինի մեր հասարակության շարժիչ ուժը»,- գրել է  նա: Պատասխանելով երիտասարդների հարցերին Արցախի նախագահը ասել է, որ Ադրբեջանի Կիրովաբադը մեր նշանառության տակ է. «Եթե հակառակորդը  մի փոքր արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր