00:00:00

Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը կկայանա Երևանում օգոստոսի 13-ին

11:43, 13 օգոստոս 2020

Հայտնի ֆուտբոլիստ, մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգստը կկայանա Երևանում օգոստոսի 13-ին: Հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ) ժամը 18:00-ին: Ղասաբօղլյանը «Փյունիկի» սան էր։ Հայաստանի ֆուտբոլի առաջնության ժամանակ դեբյուտային խաղն անցկացրել էր «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում, որի մարզիչը նրա հայրն էր։ Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ Ղասաբօղլյանը նաև ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում: Վերջին շրջանում նա անցել էր մարզչական աշխատանքի Ղազախստանում: Ղասաբօղլյանը կյանքից հեռացել էր օգոստոսի 9-ին` 34 տարեկանում Ղազախստանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր