00:00:00

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառած վնասը գերազանցել է 15 միլիարդ դոլարը

12:01, 13 օգոստոս 2020 Աշխարհ

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառած վնասը ավելի քան 15 միլիարդ դոլար է գնահատվել: Այսպիսի տվյալներ է ներկայացրել Լիբանանի նախագահ Միշել Աունն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI հետ հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Նախագահ Աունը նշել է, որ, նախնական գնահատականներով, Լիբանանի կրած վնասը գերազանցում է 15 միլիարդ դոլարը»,- նշվում է Լիբանանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը չորեքշաբթի օրը հրապարակվել է նրա կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր