00:00:00

Տիգրան Ավինյանը հրաժարվեց արտագնա աշխատողներին վերաբերող սահմանափակումները մեղմելու իր խոստումից. Էդմոն Մարուքյան

02:55, 13 օգոստոս 2020 Քաղաքականություն

Տիգրան Ավինյանը հրաժարվեց արտագնա աշխատողներին վերաբերող սահմանափակումները մեղմելու իր խոստումից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ տեսանյութ հրապարակել:
«Տիգրան Ավինյանը հրաժարվեց արտագնա աշխատողներին վերաբերող սահմանափակումները մեղմելու իր խոստումից... Նախորդ շաբաթ պարետատան նիստից հետո Տիգրան Ավինյանը խոսք էր տվել, որ մեղմացումները կազդեն նաև արտագնա աշխատանքի մեկնողների վրա, ինչն այսօր տեղի ունեցած ԱԺ հատուկ նիստի ժամանակ փորձում էր հերքել։ Հրապարակում եմ տեսանյութ, որը պարունակում է ԱԺ-ում վարման կարգով իմ խոսքը, պարետի տեղից բացականչությունն այն մասին, որ ես սխալ եմ լսել ինքը նման բան չի ասել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր