00:00:00

Վրաստանի բնակչուհու մոտ միաժամանակ հայտնաբերվել է սիբիրյան խոց եւ կորոնավիրուս

21:51, 12 օգոստոս 2020

Վրաստանում Կարաջալարի գյուղի բնակչուհու մոտ միաժամանակ հայտնաբերվել է սիբիրյան խոց եւ կորոնավիրուս, հաղորդում է Նովոստի Գրուզիան: Պացիենտը դիմել է հիվանդանոց սիբիրյան խոցի ախտանիշներով: Ինչպես հայտնել է Ռուսթավիի կլինիկայի գլխավոր բժիշկ Պապունա Բախտաձեն, բժիշկները որոշել են կորոնավիրուսի թեստ անցկացնել, քանի որ կինը ռիսկի խմբում է եղել:
Կնոջ մոտ բարձր ջերմություն է եղել: Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել:
Նշվում է, որ Կարաջալարին եւ մի քանի հարեւան գյուղեր սիբիրյան խոցի էնդեմիկ օջախ են: Այդ հիվանդության բռնկում է գրանցվել 2000-ականների սկզբին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր