00:00:00

Ղազախստանը վերսկսում է թռիչքները 7 երկրի հետ

18:47, 12 օգոստոս 2020

Ղազախստանը վերսկսում է միջազգային թռիչքները մի շարք պետությունների, այդ թվում` Ռուսաստանի եւ Գերմանիայի հետ, հայտնում է «Sputnik-Ղազախստան»-ը` վկայակոչելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին: Այսպիսով, օգոստոսի 17-ից ղազախները կկարողանան թռչել Արաբական Միացյալ Էմիրություններ, Բելառուսի Հանրապետություն, Գերմանիա, Նիդեռլանդներ, Եգիպտոս, Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն: «Առողջապահության նախարարությունը վերը նշված երկրների ավիացիոն իշխանությունների հետ միասին նախապես մշակել է կանոնավոր ուղեւորատար թռիչքների վերսկսման հարցը: Ընդ որում, հարկ է նշել, որ ՌԴ թռիչքների համար թույլտվություն է պահանջվում ռուսական կողմից»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: Թռիչքները կիրականացվեն օդային ծառայության վերաբերյալ գործող միջկառավարական համաձայնագրերի հիման վրա եւ կախված օդանավերի առեւտրային ծանրաբեռնվածությունից: Թռիչքների ժամանակացույցին եւ տոմսերի վաճառքի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ավիաընկերությունների կայքերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր